Jump to content

Ճռճռուկ մազոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ճռճռուկ մազոտ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Ընտանիք Մեխակազգիներ
Տեսակ Ճռճռուկ մազոտ
Լատիներեն անվանում
Cerastium capillatum


Ճռճռուկ մազոտ (լատին․՝ Cerastium capillatum), մեխակազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

10-15 սմ երկարությամբ բազմամյա խոտաբույս է։ Տերևները գծայինից մինչև գծային-նշտարաձև են և ունեն 20-40 մմ երկարություն։ Բաժակաթերթերի երկարությունը 8-11 մմ է[1]։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում հայտնի է Իջևանի (Հալաբի լեռնաշղթա) և Լոռու (Բազումի լեռնաշղթա) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև հարավային Ղարաբաղում և Արևելյան Թուրքիայում[1]։

Աճում է ենթալպյան գոտում՝ ծովի մակարդակից 1800-2260 մ բարձրությունների վրա, մարգագետիններում, քարքարոտ լանջերին։ Ծաղկում է հուլիս-օգոստոս ամիսներին, պտղաբերում՝ օգոստոսին[1]։

Պահպանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ է։ Հայտնի է երկու ֆլորիստական շրջաններում։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 կմ²-ից պակաս է։ Արեալը խիստ մասնատված է։ Աճելավայրերի պայմանների փոփոխությունները, որոնք կապված են տնտեսական գործունեության և կլիմայական փոփոխության հետ, կարող են առաջացնել տարածման շրջանի և պոպուլյացիայի անհատների թվաքանակի կրճատում։ Կարմիր գրքի առաջին հրատարակությամ մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում[1]։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ճռճռուկ մազոտ» հոդվածին։